15:17 13 մարտի, 2013Ռոբերտ Շտիգլիցը դեռ չի տեսել Արթուր Աբրահամի լավագույն տարբերակը, հայտարարել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (36-3, 28 նոկաուտ): Մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայանալիք ռեւանշ մենամարտի մասին խոսել է Արթուր Աբրահամը, փոխանցում է vringe.com-ը:
«Շտիգլիցը դեռ չի տեսել Արթուր Աբրահամի լավագույն տարբերակը, իսկ նա արդեն ցուցադրել է իր բոլոր հնարավորությունները: Ես ուղերձ ունեմ նրան. զգուշացիր, քանի որ մեր ռեւանշը շատ ավելի բարդ է լինելու, քան առաջին մենամարտը: Ես ոչ թե տքնաջան մարզվում եմ, այլ` մարզադահլիճում պարզապես տանջում եմ ինձ, եւ դա ինձ դուր է գալիս: Մեկ անգամ ես արդեն ծեծել եմ Ռոբերտին եւ դրա հիման վրա կարող եմ ասել, որ կարող եմ կրկնել անցածը: Նա այլ կերպ չի կարող մենամարտել, բայց ես նրան չեմ թերագնահատում: Շիգլիցը հենց այնպես չի եղել աշխարհի չեմպիոն, մի քանի անգամ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, մինչեւ ես կզրկեին նրան չեմպիոնությունից: Նա նախկինի նման ունի ամբիցիաներ եւ ինձ հաղթելու ցանկություն»,- ասել է Արթուր Աբրահամը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.