10:55  ,  2 մարտի, 2013

Ռոնալդուին համեմատել են ֆիլմի Հալկի հետ (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումից առաջ իսպանական Marca-ն Ռոնալդուին համեմատել է Հալկի հետ Սթեն Լիի համանուն ֆիլմից:

«Ֆիզիկապես Կրիշտիանուն իդեալական համընկնում է այդ համեմատության հետ` հաշվի առնելով պորտուգալացի ֆուտբոլիստի մկանային համակարգը: Կրիշտիանուն Հալկի նման քարուքանդ արեց «Կամպ Նոուն»` տապալելով ահեղ թշնամի Մեսիին: Այժմ Կրիշտիանուն լավագույն մարզավիճակում է: Հնարավոր է, որ Ռոնալդուն ստանա 2013-ի «Ոսկե գնդակը», եթե նույն կերպ շարունակի: Ըստ երեւույթին, Ռոնալդուն «Ոսկե գնդակը» չստանալու պատճառով առաջացած ցասումը վերածել է մի էներգիայի, որը թույլ է տալիս խաղադաշտում հրաշքներ գործել: Ռոնալդուն դարձել է «Ռեալի» գլխավոր մոտիվատորը: Նա հասունացալ է, դարձել է ավելի մոտիվացված, զսպում է ցասումը: Այդ ամենը դառնում է թիմի հաջողության գրավականը»,- գրում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով