10:55 2 մարտի, 2013Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումից առաջ իսպանական Marca-ն Ռոնալդուին համեմատել է Հալկի հետ Սթեն Լիի համանուն ֆիլմից:
«Ֆիզիկապես Կրիշտիանուն իդեալական համընկնում է այդ համեմատության հետ` հաշվի առնելով պորտուգալացի ֆուտբոլիստի մկանային համակարգը: Կրիշտիանուն Հալկի նման քարուքանդ արեց «Կամպ Նոուն»` տապալելով ահեղ թշնամի Մեսիին: Այժմ Կրիշտիանուն լավագույն մարզավիճակում է: Հնարավոր է, որ Ռոնալդուն ստանա 2013-ի «Ոսկե գնդակը», եթե նույն կերպ շարունակի: Ըստ երեւույթին, Ռոնալդուն «Ոսկե գնդակը» չստանալու պատճառով առաջացած ցասումը վերածել է մի էներգիայի, որը թույլ է տալիս խաղադաշտում հրաշքներ գործել: Ռոնալդուն դարձել է «Ռեալի» գլխավոր մոտիվատորը: Նա հասունացալ է, դարձել է ավելի մոտիվացված, զսպում է ցասումը: Այդ ամենը դառնում է թիմի հաջողության գրավականը»,- գրում է Marca-ն:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.