14:06  ,  31 մարտի, 2012

Աբրահամն ինձ չի զարմացնի. Վիլշեւսկի

Մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք միջին քաշային կարգի WBO վարկածով եվրոպական գոտու համար Արթուր Աբրահամ – Պետր Վիլշեւսկի մենամարտից առաջ լեհ բռնցքամարտիկը հայտարարել է, որ ամբողջովին ուսումնասիրել է Աբրահամի մարտավարությունը:

«Աբրահամը չի կարողանա ինձ որեւէ բանով զարմացնել: Ես ամբողջովին ուսումնասիրել են մարտ վարելու նրա ոճը եւ գիտեմ, թե ինչ պետք է սպասել մրցակցից: Նա կփորձի մարտը վարել առաջին համարով: Ես պատրաստ եմ նրան պարտադրել իմ մարտավարությունը: Ես գիտեմ նրա թույլ տեղերը եւ կփորձեմ օգտվել»,- Վիլշեւսկու խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում