14:06 31 մարտի, 2012Մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք միջին քաշային կարգի WBO վարկածով եվրոպական գոտու համար Արթուր Աբրահամ – Պետր Վիլշեւսկի մենամարտից առաջ լեհ բռնցքամարտիկը հայտարարել է, որ ամբողջովին ուսումնասիրել է Աբրահամի մարտավարությունը:
«Աբրահամը չի կարողանա ինձ որեւէ բանով զարմացնել: Ես ամբողջովին ուսումնասիրել են մարտ վարելու նրա ոճը եւ գիտեմ, թե ինչ պետք է սպասել մրցակցից: Նա կփորձի մարտը վարել առաջին համարով: Ես պատրաստ եմ նրան պարտադրել իմ մարտավարությունը: Ես գիտեմ նրա թույլ տեղերը եւ կփորձեմ օգտվել»,- Վիլշեւսկու խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.