13:36  ,  31 մարտի, 2012

Աբրահամը կհաղթի նոկաուտով. Մարկո Հուկ

Արթուր Աբրահամ - Պետր Վիլշեւսկի մենամարտում լեհ բռնցքամարտիկը ոչ մի շանս չունի, Աբրահամը կհաղթի նոկաուտով: Այս կարծիքը հայտնել է առաջին ծանր քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մարկո Հուկը:

«Ես կարծում եմ, որ Աբրահամ – Վիլշեւսկի մենամարտը շատ լարված կլինի, բայց կհաղթի Աբրահամը, քանի որ նա զգալիորեն ուժեղ է մրցակցից:

Աբրահամի դեմ Վիշեւսկին շանս չունի: Մենամարտը կավարտվի նոկաուտով` Արթուրի օգտին»,-  Sportbox.ru-ին տված հարցազրույցում ասել է բոսնիական ծագում ունեցող գերմանացի Մարկո Հուկը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո ժամը 2-ին Գերմանիայի Քիլ քաղաքում 32-ամյա Արթուր Աբրահամը (33-3, 27 նոկաուտ)  եւ 33-ամյա լեհ Պետր Վիլշեւսկին (30-2, 10 նոկաուտ) կմենամարտեն WBO վարկածով եվրոպական գոտու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում