13:36 31 մարտի, 2012Արթուր Աբրահամ - Պետր Վիլշեւսկի մենամարտում լեհ բռնցքամարտիկը ոչ մի շանս չունի, Աբրահամը կհաղթի նոկաուտով: Այս կարծիքը հայտնել է առաջին ծանր քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մարկո Հուկը:
«Ես կարծում եմ, որ Աբրահամ – Վիլշեւսկի մենամարտը շատ լարված կլինի, բայց կհաղթի Աբրահամը, քանի որ նա զգալիորեն ուժեղ է մրցակցից:
Աբրահամի դեմ Վիշեւսկին շանս չունի: Մենամարտը կավարտվի նոկաուտով` Արթուրի օգտին»,- Sportbox.ru-ին տված հարցազրույցում ասել է բոսնիական ծագում ունեցող գերմանացի Մարկո Հուկը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո ժամը 2-ին Գերմանիայի Քիլ քաղաքում 32-ամյա Արթուր Աբրահամը (33-3, 27 նոկաուտ) եւ 33-ամյա լեհ Պետր Վիլշեւսկին (30-2, 10 նոկաուտ) կմենամարտեն WBO վարկածով եվրոպական գոտու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.