23:42  ,  20 փետրվարի, 2013

Անչելոտին պայմանավորվել է «Ռեալի» հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամռանը կհեռանա փարիզյան ակումբից եւ կգլխավորի Մադրիդի «Ռեալը», գրում է Le Parisien-ը:

Աղբյուրի համաձայն՝ Անչելոտիի գործակալը հայտարարել է, որ իտալացի մասնագետն արդեն փոխհամաձայնության է եկել Արքայական ակումբի հետ եւ հաջորդ մրցաշրջանում կփոխի աշխատավայրը:

Անչելոտիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2013-ի ամառը: Եթե ՊՍԺ-ն որեւէ տիտղոս նվաճի, պայմանագիրը կերկարաձգվի եւս մեկ տարով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարլո Անչելոտիին ՊՍԺ-ում կարող է փոխարինել Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով