23:42 20 փետրվարի, 2013Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամռանը կհեռանա փարիզյան ակումբից եւ կգլխավորի Մադրիդի «Ռեալը», գրում է Le Parisien-ը:
Աղբյուրի համաձայն՝ Անչելոտիի գործակալը հայտարարել է, որ իտալացի մասնագետն արդեն փոխհամաձայնության է եկել Արքայական ակումբի հետ եւ հաջորդ մրցաշրջանում կփոխի աշխատավայրը:
Անչելոտիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2013-ի ամառը: Եթե ՊՍԺ-ն որեւէ տիտղոս նվաճի, պայմանագիրը կերկարաձգվի եւս մեկ տարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարլո Անչելոտիին ՊՍԺ-ում կարող է փոխարինել Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.