15:34  ,  30 մարտի, 2012

Արթուր Աբրահամը չեմպիոնական գոտու մենամարտ կանցկացնի Ռոբերտ Շտիգլիցի հետ

2012 թվականի վերջում հայաստանցի բռցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում է երկրորդ միջինքաշային կարգի չեմպիոնական գոտու մենամարտ անցկացնել գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ։ Այդ մասին Sportbox.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է միջինքաշային կարգի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը։

«Ինձ համար ավելի լավ է հաճախ մենամարտեր անցկացնել։ Ես չեմ սիրում երկար հանգստանալ։ Երբ ավարտեմ կարիերաս, այդ ժամանակ էլ կանցնեմ ակտիվ հանգստի։ Իմ գլխավոր նպատակը չեմպիոն դառնալն է։ Կարծում եմ՝ այս տարվա վերջում երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոնական գոտու մենամարտ կանցկացնեմ Ռոբերտ Շտիգլիցի հետ։

Ինչ վերաբերվում է Վիլշեւսկուն, նա ձախ ձեռքի լավ հարվածների է տիրապետում։ Ժամանակին Վիլշեւսկին մարզվել է մեզ մոտ, եւ ես տեսել եմ, թե ինչպես է նա պատրաստվում մենամարտին»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին գերմանական Քիլ քաղաքում Արթուր Աբրահամն ու Պյոտր Վիլշեւսկին կվիճարկեն միջինքաշային կարգի WBO վարկածով չեմպիոնական գոտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում