Ֆրանսիայի հավաքականի նորեկ Ռաֆայել Վարանը լրջորեն «սպառնում» է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպանների զույգին՝ Սերիխո Ռամոսին ու Պեպեին, գրում է Marca թերթը:
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնի է իր՝ Ռամոս – Պեպե, Խաբի Ալոնսո – Խեդիրա եւ Օզիլ – Ռոլանդու զույգերով, սակայն այս տարվա առաջին «Էլ Կլասիկոյից» հետո 19-ամյա Վարանը կարող է առանցքային խաղացող դառնալ «Ռեալում»: «Բարսելոնայի» հետ խաղում Վարանը հիանալի կատարեց իր պարտականությունները եւ, խփելով մադրիդցիների միակ գնդակը, Մոուրինյոյի թիմին փրկեց պարտությունից: Խաղից խաղ Վարանն ավելի վստահ է գործում: Հիմա ֆրանսիացին հավակնում է Պեպեին կամ Ռոմսին մեկնարկային կազմից դուրս թողնելուն: Չի բացառվում, որ Վարանը կարող է փոխարինել նաեւ Ալվարո Արբելոային, ով խաղում է աջ պաշտպանի դիրքում, գրում է թերթը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի