14:16 15 փետրվարի, 2013Ֆրանսիայի հավաքականի նորեկ Ռաֆայել Վարանը լրջորեն «սպառնում» է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպանների զույգին՝ Սերիխո Ռամոսին ու Պեպեին, գրում է Marca թերթը:
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնի է իր՝ Ռամոս – Պեպե, Խաբի Ալոնսո – Խեդիրա եւ Օզիլ – Ռոլանդու զույգերով, սակայն այս տարվա առաջին «Էլ Կլասիկոյից» հետո 19-ամյա Վարանը կարող է առանցքային խաղացող դառնալ «Ռեալում»: «Բարսելոնայի» հետ խաղում Վարանը հիանալի կատարեց իր պարտականությունները եւ, խփելով մադրիդցիների միակ գնդակը, Մոուրինյոյի թիմին փրկեց պարտությունից: Խաղից խաղ Վարանն ավելի վստահ է գործում: Հիմա ֆրանսիացին հավակնում է Պեպեին կամ Ռոմսին մեկնարկային կազմից դուրս թողնելուն: Չի բացառվում, որ Վարանը կարող է փոխարինել նաեւ Ալվարո Արբելոային, ով խաղում է աջ պաշտպանի դիրքում, գրում է թերթը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.