Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն (59-3, 50 նոկաուտ) հրաժարվել է կուբացի Օդլանյեր Սոլիսի հետ մենամարտից: Այդ մասին հայտարարել է կուբացի բռնցքամարտիկի պրոմոուտեր Ահմետ Աները, գրում է Boxingscene-ը:
Կողմերը մոտ էին փոխհամաձայնության գալուն, սակայն վերջին պահին Կլիչկոն հրաժարվել է մենամարտել կուբացու հետ: Սոլիսը պատրաստակամություն էր հայտնել մենամարտել ցածր գումարի դիմաց:
Վլադիմիր Կլիչկոն չեմպիոնական մենամարտի համար մրցակից է փնտրում: Թեկնածուների թվում է պուերտոռիկացի Ֆրեսո Օկուեդոն, ով WBA-ի վարկանիշային աղյուսակում 5-րդն է:
Ավելի վաղ Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) Կլիչկոյին թույլ էր տվել հետաձգել ռուս Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտը մինչեւ հուլիսի 31-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի