Վլադիմիր Կլիչկոն հրաժարվել է կուբացի բռնցքամարտիկի հետ մենամարտից

13:13   5 փետրվարի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն (59-3, 50 նոկաուտ) հրաժարվել է կուբացի Օդլանյեր Սոլիսի հետ մենամարտից: Այդ մասին հայտարարել է կուբացի բռնցքամարտիկի պրոմոուտեր Ահմետ Աները, գրում է Boxingscene-ը:

Կողմերը մոտ էին փոխհամաձայնության գալուն, սակայն վերջին պահին Կլիչկոն հրաժարվել է մենամարտել կուբացու հետ: Սոլիսը պատրաստակամություն էր հայտնել մենամարտել ցածր գումարի դիմաց:

Վլադիմիր Կլիչկոն չեմպիոնական մենամարտի համար մրցակից է փնտրում: Թեկնածուների թվում է պուերտոռիկացի Ֆրեսո Օկուեդոն, ով WBA-ի վարկանիշային աղյուսակում 5-րդն է:

Ավելի վաղ Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) Կլիչկոյին թույլ էր տվել հետաձգել ռուս Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտը մինչեւ հուլիսի 31-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.