09:50  ,  30 հունվարի, 2013

AS. «Էլ Կլասիկոյում» Մեսին կգերազանցի Ռոնալդուին

Իսպանական AS թերթն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե Իսպանիայի Գավաթի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղում ո՞վ իրեն ավելի լավ կդրսեւորի: Թեկնածուները երկուսն էին՝ Լիոնել Մեսի կամ Կրիշտիանու Ռոնալդու:

Հարցմանը մասնակցել են 70 հազար երկրպագուներ, որոնց 57 տոկոսը քվեարկել է Մեսիի օգտին: Արքայական ակումբի առաջատարը ստացել է ձայների 43 տոկոսը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ կկայանա հունվարի 30-ին «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով