09:50 30 հունվարի, 2013Իսպանական AS թերթն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե Իսպանիայի Գավաթի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղում ո՞վ իրեն ավելի լավ կդրսեւորի: Թեկնածուները երկուսն էին՝ Լիոնել Մեսի կամ Կրիշտիանու Ռոնալդու:
Հարցմանը մասնակցել են 70 հազար երկրպագուներ, որոնց 57 տոկոսը քվեարկել է Մեսիի օգտին: Արքայական ակումբի առաջատարը ստացել է ձայների 43 տոկոսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ կկայանա հունվարի 30-ին «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.