WBA վարկածով չեմպիոն, ռուս գերծանրքաշային բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի գերմանացի պրոմոուտեր Կալե Զաուերլենդը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին (59-3, 50 նոկաուտ) մեղադրել է թալանի մեջ:
WBA-ն Վլադիմիր Կլիչկոյին պարտադրել էր 2013-ի փետրվարի 26-ին մենամարտել Պովետկինի հետ, սակայն ուկրաինացին խնդրել է հետաձգել այդ մենամարտը մինչեւ ամառ, որպեսզի ռինգում հանդիպի չիլիացի Օդլանյեր Սոլիսի հետ:
«Մինչեւ օրս չեմ կարողանում ուշքի գալ: Օդլանյեր Սոլի՞ս. դա թալան է օրը ցերեկով»,- Twitter-ի իր էջում գրել է Զաուերլենդը:
Պրոմոուտերը նշել է, որ 2011-ին Վիտալի Կլիչկոյից կրած պարտությունից հետո Սոլիսն անցկացրել է ընդամենը մեկ մենամարտ՝ մրցելով գերմանացի Կոնստանտին Այրիհի հետ: Զաուերլենդի խոսքով՝ Սոլիսը WBA-ի 15 լավագույն գերծանրքաշային բռնցքամարտիկների թվում չէ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի