15:51  ,  29 հունվարի, 2013

Վլադիմիր Կլիչկոյին մեղադրել են թալանի մեջ

WBA վարկածով չեմպիոն, ռուս գերծանրքաշային բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի գերմանացի պրոմոուտեր Կալե Զաուերլենդը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին (59-3, 50 նոկաուտ) մեղադրել է թալանի մեջ:

WBA-ն Վլադիմիր Կլիչկոյին պարտադրել էր 2013-ի փետրվարի 26-ին մենամարտել Պովետկինի հետ, սակայն ուկրաինացին խնդրել է հետաձգել այդ մենամարտը մինչեւ ամառ, որպեսզի ռինգում հանդիպի չիլիացի Օդլանյեր Սոլիսի հետ:

«Մինչեւ օրս չեմ կարողանում ուշքի գալ: Օդլանյեր Սոլի՞ս. դա թալան է օրը ցերեկով»,- Twitter-ի իր էջում գրել է Զաուերլենդը:

Պրոմոուտերը նշել է, որ 2011-ին Վիտալի Կլիչկոյից կրած պարտությունից հետո Սոլիսն անցկացրել է ընդամենը մեկ մենամարտ՝ մրցելով գերմանացի Կոնստանտին Այրիհի հետ: Զաուերլենդի խոսքով՝ Սոլիսը WBA-ի 15 լավագույն գերծանրքաշային բռնցքամարտիկների թվում չէ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում