Դարպասապահ Վիկտոր Վալդեսի հեռանալուց հետո «Բարսելոնայի» համար իդեալական տարբերակ կլինի Իսպանիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան, գրում է իսպանական Sport.es-ը: Վիկտոր Վալդեսը կատալոնական թիմից կհեռանա 2014թ. ամռանը: Պեպե Ռեյնան «Բարսելոնայի» սան է եւ բազմիցս ցանկություն է հայտնել խաղալ Իսպանիայում: Ռեյնան կատալոնական թիմ է եկել 13 տարեկանում: 2000-2001 թվականներին Ռեյնան 19 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայում»: Ռեյնան ու Վալդես ժամանակին մրցակցում էին հիմնական տեղի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի