Պեպե Ռեյնան` Վիկտոր Վալդեսի փոխարեն

11:58   19 հունվարի, 2013

Դարպասապահ Վիկտոր Վալդեսի հեռանալուց հետո «Բարսելոնայի» համար իդեալական տարբերակ կլինի Իսպանիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան, գրում է իսպանական Sport.es-ը: Վիկտոր Վալդեսը կատալոնական թիմից կհեռանա 2014թ. ամռանը: Պեպե Ռեյնան  «Բարսելոնայի» սան է եւ բազմիցս ցանկություն է հայտնել խաղալ Իսպանիայում: Ռեյնան կատալոնական թիմ է եկել 13 տարեկանում: 2000-2001 թվականներին Ռեյնան 19 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայում»: Ռեյնան ու Վալդես ժամանակին մրցակցում էին հիմնական տեղի համար:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.