11:51  ,  17 հունվարի, 2013

Վլադիմիր Կլիչկոն ռինգ կվերադառնա ապրիլին

WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն իր հաջորդ մենամարտը պլանավորել է անցկացնել 2013-ի ապրիլի 6-ին։ Այդ օրը 36-ամյա ուկրաինացին տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի, գրում է Boxingscene-ը։

Ավելի վաղ WBA-ն Վլադիմիր Կլիչկոյին պարտադրել էր մենամարտել WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ռուս Ալեքսանդր Պովետկինի հետ։ Կողմերը պետք է փոխհամաձայնության գային մինչեւ հունվարի 17-ը, սակայն Կլիչկոն պատրաստվում է որոշ ժամանակով հետաձգել այդ մենամարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում