11:51 17 հունվարի, 2013WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն իր հաջորդ մենամարտը պլանավորել է անցկացնել 2013-ի ապրիլի 6-ին։ Այդ օրը 36-ամյա ուկրաինացին տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի, գրում է Boxingscene-ը։
Ավելի վաղ WBA-ն Վլադիմիր Կլիչկոյին պարտադրել էր մենամարտել WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ռուս Ալեքսանդր Պովետկինի հետ։ Կողմերը պետք է փոխհամաձայնության գային մինչեւ հունվարի 17-ը, սակայն Կլիչկոն պատրաստվում է որոշ ժամանակով հետաձգել այդ մենամարտը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.