16:28  ,  27 մարտի, 2012

Վլադիմիր Կլիչկո vs Թոնի Թոմփսոն

Բռնցքամարտի գերծանրքաշայաին կարգի WBA, IBF, WBO եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հուլիսի 7-ին չեմպիոնոկան գոտու մենամարտ կանցկացնի ամերիկացի Թոնի Թոմփսոնի հետ: Այդ մասին հայտարարել է Կլիչկոյի մենեջեր Շելի Ֆինկելը:

40-ամյա Թոմփսոնը ցանկանում է նվաճել IBF-ի չեմպիոնական գոտին:

Մենամարտը կկայանա Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի ֆուտբոլային ստադիոններից մեկում, հաղորդում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոն ու Թոմփսոնը հանդիպել են 2008-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ Վլադիմիրը 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացուն:

36-ամյա Վլադիմիր Կլիչկոն նախորդ մենամարտն անցկացրել է մարտին՝ նոկաուտի ենթարկելով ֆրանսիացի Ժան Մարկ Մորմեկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում