16:28 27 մարտի, 2012Բռնցքամարտի գերծանրքաշայաին կարգի WBA, IBF, WBO եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հուլիսի 7-ին չեմպիոնոկան գոտու մենամարտ կանցկացնի ամերիկացի Թոնի Թոմփսոնի հետ: Այդ մասին հայտարարել է Կլիչկոյի մենեջեր Շելի Ֆինկելը:
40-ամյա Թոմփսոնը ցանկանում է նվաճել IBF-ի չեմպիոնական գոտին:
Մենամարտը կկայանա Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի ֆուտբոլային ստադիոններից մեկում, հաղորդում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոն ու Թոմփսոնը հանդիպել են 2008-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ Վլադիմիրը 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացուն:
36-ամյա Վլադիմիր Կլիչկոն նախորդ մենամարտն անցկացրել է մարտին՝ նոկաուտի ենթարկելով ֆրանսիացի Ժան Մարկ Մորմեկին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.