11:25  ,  12 հունվարի, 2013

Առանց Ռոնալդուի «Ռեալը» հաղթում է հանդիպումների 65 տոկոսը

Հունվարի 12-ին Իսպանիայի առաջնության` «Օսասունայի» հետ հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» կմասնակցի առանց Կրիշտիանու Ռոնալդուի, որն ընթացիկ մրցաշրջանում ստացած 5-րդ դեղին քարտի համար մեկ խաղով որակազրկված է:

Արքայական ակումբում Ռոնալդուն ընդհանուր առմամբ բաց է թողել 23 հանդիպում: Վիճակագրությունը փաստում է, որ նրա բացակայությամբ թիմն ավելի վատ է խաղում, գրում է իսպանական AS-ը:

«Ռեալ» առանց Ռոնալդուի հաղթել է հանդիպումների 65,2 տոկոսը (15 հաղթանակ 23 խաղում), իսկ Ռոնալդուի հետ` 75 տոկոսը (129 հաղթանակ 172-ում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս