11:25 12 հունվարի, 2013Հունվարի 12-ին Իսպանիայի առաջնության` «Օսասունայի» հետ հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» կմասնակցի առանց Կրիշտիանու Ռոնալդուի, որն ընթացիկ մրցաշրջանում ստացած 5-րդ դեղին քարտի համար մեկ խաղով որակազրկված է:
Արքայական ակումբում Ռոնալդուն ընդհանուր առմամբ բաց է թողել 23 հանդիպում: Վիճակագրությունը փաստում է, որ նրա բացակայությամբ թիմն ավելի վատ է խաղում, գրում է իսպանական AS-ը:
«Ռեալ» առանց Ռոնալդուի հաղթել է հանդիպումների 65,2 տոկոսը (15 հաղթանակ 23 խաղում), իսկ Ռոնալդուի հետ` 75 տոկոսը (129 հաղթանակ 172-ում):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.