22:44  ,  11 հունվարի, 2013

Աբրամովիչը ռեկորդային աշխատավարձ է առաջարկում Գվարդիոլային

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի հրաժարվում իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլային իր թիմում տեսնելու մտքից:

Բրիտանական Daily Express-ը գրում է, որ ռուս գործարարը պատրաստ է տարեկան 21.9 միլիոն եվրո աշխատավարձ վճարել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչին: Աշխարհում ոչ մի մարզիչ այդպիսի աշխատավարձ չի ստանում:

Աբրամովիչը որոշել է պաշտոնանկ անել «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: «Չելսիի» երկրպագուները հայտարարել են, որ կբոյկոտեն ակումբի խաղերը, եթե Բենիտեսը մնա իր պաշտոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով