22:44 11 հունվարի, 2013Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի հրաժարվում իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլային իր թիմում տեսնելու մտքից:
Բրիտանական Daily Express-ը գրում է, որ ռուս գործարարը պատրաստ է տարեկան 21.9 միլիոն եվրո աշխատավարձ վճարել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչին: Աշխարհում ոչ մի մարզիչ այդպիսի աշխատավարձ չի ստանում:
Աբրամովիչը որոշել է պաշտոնանկ անել «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: «Չելսիի» երկրպագուները հայտարարել են, որ կբոյկոտեն ակումբի խաղերը, եթե Բենիտեսը մնա իր պաշտոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.