21:38  ,  17 նոյեմբերի, 2026

Մ-19 ԵԱ․ Հայաստանի հավաքականը 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

Կիպրոսի Սոտիրայի քաղաքային մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի վերջին՝ երրորդ տուրի Կիպրոս - Հայաստան հանդիպումը։

17-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Հայաստանի թիմի դարպասապահ Արթուր Պետրոսյանը։ 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Ռոմպերտոս Ռոտիսը։ 9 րոպե անց 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց Դավիթ Դավթյանը, իսկ Դավիթ Բաթոյանը թիմին առաջ մղեց հաշվի մեջ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Կիպրոսի երկրորդ գոլը խփեց Վլադիմիրոս Սավվան՝ հավասարեցնելով հաշիվը։ Հանդիպումն ի վերջո ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 1 միավորով B լիգայի 6-րդ խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և ավարտեց ելույթը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։ Խմբում հաղթեց և որակավորման երրորդ փուլ դուրս եկավ Ալբանիայի թիմը՝ վաստակելով 6 միավոր։

Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլ
Կիպրոս Մ-19 - Հայաստան Մ-19՝ 2։2
Ռոմպերտոս Ռոտիս, 19 (11մ), Վլադիմիրոս Սավվա, 46 - Դավիթ Դավթյան 26 (11մ), Դավիթ Բաթոյան, 32
Հեռացում՝ Արթուր Պետրոսյան, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում