«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն Անգլիայի հավաքականը գլխավորելու դեպքում մտադրություն ունի թիմ վերադարձնել վետերան-ֆուտբոլիստների:
The Guardian-ի մարզական մեկնաբան Ռիչարդ Ուիլյամսը կարծիք է հայտնել, որ Ռեդնապի այդ որոշումը հետընթաց կլինի ազգային հավաքականի համար:
Ռեդնապն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից մեկն է եւ ցանկություն ունի ազգային հավաքականում ընդգրկել Փոլ Սքոուլզին: Ռիչարդ Ուիլյամը վստահ է, որ այդ քայլով Ռեդնապը կփչացնի Ֆաբիո Կապելոյի կատարած ամբողջ աշխատանքը:
Իտալացու օրոք ազգային հավաքականում նորամուտը նշեցին Ֆիլ Ջոնսը, Ջեք Ուիլշիրը, Քայլ Ուոքերը, Էնդի Քերոլը, Դանի Ուելբեկը եւ այլ երիտասարդ ֆուտբոլիստներ: Կապելով թարմացրեց հավաքականի դեմքը, իսկ Ռեդնապը «պատրաստվում է դարձյալ շանս տալ մի սերնդի, որն առանց այդ էլ ավելի շատ շանս է ստացել, քան արժանի էր», գրում է թերթը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի