12:08 14 փետրվարի, 2012«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն Անգլիայի հավաքականը գլխավորելու դեպքում մտադրություն ունի թիմ վերադարձնել վետերան-ֆուտբոլիստների:
The Guardian-ի մարզական մեկնաբան Ռիչարդ Ուիլյամսը կարծիք է հայտնել, որ Ռեդնապի այդ որոշումը հետընթաց կլինի ազգային հավաքականի համար:
Ռեդնապն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից մեկն է եւ ցանկություն ունի ազգային հավաքականում ընդգրկել Փոլ Սքոուլզին: Ռիչարդ Ուիլյամը վստահ է, որ այդ քայլով Ռեդնապը կփչացնի Ֆաբիո Կապելոյի կատարած ամբողջ աշխատանքը:
Իտալացու օրոք ազգային հավաքականում նորամուտը նշեցին Ֆիլ Ջոնսը, Ջեք Ուիլշիրը, Քայլ Ուոքերը, Էնդի Քերոլը, Դանի Ուելբեկը եւ այլ երիտասարդ ֆուտբոլիստներ: Կապելով թարմացրեց հավաքականի դեմքը, իսկ Ռեդնապը «պատրաստվում է դարձյալ շանս տալ մի սերնդի, որն առանց այդ էլ ավելի շատ շանս է ստացել, քան արժանի էր», գրում է թերթը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.