Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» (Ուկրաինա) նկատմամբ տարած 1։0 հաշվով հաղթանակը:
Գոլի հեղինակ էր դարձել բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն, որն օգտագործել էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը։
«Մենք հասկանում ենք, որ չենք կարող սխալներ թույլ տալ, եթե ցանկանում ենք հայտնվել լավագույն ութնյակում: Երկրորդ խաղակեսում կատարած փոփոխությունները մեզ ավելի շատ էներգիա տվեցին: Մեզ հաղթանակ էր պետք, և այն, թե ինչպես հասանք դրան, մեզ ավելի մեծ վստահությամբ կլիցքավոր։
Մխիթարյանը շատ կարեւոր է մեր թիմի համար։ Նա հրաշալի է օգնում թիմին»,- Կիվուի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Չեմպիոնների լիգայում հաջորդ հանդիպումն «Ինտերը» կանցկացնի նոյեմբերի 3-ին՝ հյուրընկալվելով հոլանդական «Ֆեյենորդին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:06 , 22 հոկտեմբերի
18:11 , 22 հոկտեմբերի
17:41 , 22 հոկտեմբերի
17:08 , 22 հոկտեմբերի
16:40 , 22 հոկտեմբերի
16:09 , 22 հոկտեմբերի
15:02 , 22 հոկտեմբերի
14:03 , 22 հոկտեմբերի
13:05 , 22 հոկտեմբերի
12:07 , 22 հոկտեմբերի