16:40  ,  22 հոկտեմբերի, 2026

ATP-250. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարում:

Հայ թենիսիստը 6։2, 4։6, 7։6 (9։7) հաշվով հաղթեց աշխարհի 72-րդ ռակետ Թոմաշ Մախաչին (Չեխիա)։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 30 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի եւ աշխարհի 64-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանի դիմակայության հաղթողը։

Ալմաթիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,075 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News