Կիվու. Մխիթարյանը շատ կարեւոր է մեր թիմի համար

17:08   22 հոկտեմբերի, 2026

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» (Ուկրաինա) նկատմամբ տարած 1։0 հաշվով հաղթանակը:

Գոլի հեղինակ էր դարձել բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն, որն օգտագործել էր  Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը։

«Մենք հասկանում ենք, որ չենք կարող սխալներ թույլ տալ, եթե ցանկանում ենք հայտնվել լավագույն ութնյակում: Երկրորդ խաղակեսում կատարած փոփոխությունները մեզ ավելի շատ էներգիա տվեցին: Մեզ հաղթանակ էր պետք, և այն, թե ինչպես հասանք դրան, մեզ ավելի մեծ վստահությամբ կլիցքավոր։

Մխիթարյանը շատ կարեւոր է մեր թիմի համար։ Նա հրաշալի է օգնում թիմին»,- Կիվուի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգայում հաջորդ հանդիպումն «Ինտերը» կանցկացնի նոյեմբերի 3-ին՝ հյուրընկալվելով հոլանդական «Ֆեյենորդին»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.