17:41  ,  22 հոկտեմբերի, 2026

Արման Ծառուկյան. Լսել եմ, որ իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (մինչև 70 կգ)  UFC-ի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) հաջորդ մենամարտը կլինի տիտղոսային։

«Ես լսել եմ, որ իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու։ Հաջորդ տարվա սկզբին, մոտավորապես առաջին եռամսյակում կլինի», - Ծառուկյանի խոսքն է մեջբերում MMA Fighting-ը։

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոնը ամերիկացի Ջասթին Գեյջին է։

Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Արման Ծառուկյանը սեպտեմբերի 20–ին Լոս Անջելեսում տեղի ունեցած  UFC 331 մրցաշարում նոկաուտի է ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news