19:57  ,  17 հոկտեմբերի, 2026

«Ուրարտուն» պարտության մատնեց «Վանին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում Երեւանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց  «Վանին» եւ հաղթեց 5:2:

«Ուրարտուն» 15 միավորով բարձրացավ 5-րդ տեղ: «Վանը» 10-րդն է՝ 7 միավոր:

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Ուրարտու» - «Վան»՝ 5:2

Միգել Ռաջանի, 24, 64, Օգե վան Լինգեն, 55,88, Միքայել Միրզոյան, 90+3 – Հալիլ Սամանի, 17, 56

«Արարատ» - «Շիրակ»՝ 20:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում