«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում։
Բելառուսի ներկայացուցիչը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 94-րդ ռակետ, մեքսիկացի Ռենատու Սարասուային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 2 րոպե։
Երրորդ շրջանում Արինա Սաբալենկան կմրցի աշխարհի 34-րդ ռակետ, չեխ Նիկոլա Բարտունկովայի հետ։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի
17:01 , 2 հոկտեմբերի
16:03 , 2 հոկտեմբերի
15:32 , 2 հոկտեմբերի
14:17 , 2 հոկտեմբերի 
13:25 , 2 հոկտեմբերի
12:46 , 2 հոկտեմբերի