22:03  ,  30 սեպտեմբերի, 2026

Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականը

Սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենից մեկնել է Մադրիդ, որտեղից մասնավոր ինքնաթիռով կվերադառնա Սաուդյան Արաբիա, հաղորդում է Marca-ն։

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն ասուլիսում ակնարկել էր, որ Ազգերի լիգայի առաջիկա երկու հանդիպումներում էլ Ռոնալդուն չի լինի մեկնարկային կազմում։ Դրանից հետո Ռոնալդուն լքել էր հավաքականի մարզումը Կոպենհագենում։

Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է Ուելսի դեմ առաջին տուրի հանդիպմանը՝ խաղադաշտում անցկացնելով 67 րոպե եւ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Պորտուգալիան Ուելսին հաղթել էր 1:0 հաշվով։

Երկրորդ տուրում Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել էր Նորվեգիային, Ռոնալդուն մնացել էր պահեստայինների թվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print