Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 24-ին տեղի կունենան 8-րդ խաղափուլի պարտիաները։
Հայաստանի հավաքականը կմրցի Նիդերլանդների թիմի հետ։ Երկու թիմերն էլ վաստակել են 12 միավոր եւ բաժանում են 2-6-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի թիմի հետ (2:2):
Նիդերլանդների հավաքականը հաղթել է Հոնկոնգին (3:1), Հյուսիսային Մակեդոնիային (2,5:1,5), Ավստրալիային (2,5:1,5), Հունաստանին (3:1), պարտվել է Հնդկաստանին (1:3), հաղթել է Իսրայելին (4:0) եւ Բուլղարիային (3,5:0,5):
Կանանց Հայաստանի հավաքականը 8-րդ խաղափուլում կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին անդամ Մելիքսեթ Խաչիյանը։
Հայաստանի հավաքականը 12 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը։ ԱՄՆ-ի թիմն ունի 11 միավոր եւ բաժանում է 8-11-րդ տեղերը։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1) եւ Ադրբեջանին (2,5:1,5):
ԱՄՆ-ի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Անդորրային (4:0), Բելգիային (4:0), Կուբային (3,5:0,5), Իսպանիային (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Ուզբեկստանի հետ (2:2), պարտվել է Հնդկաստանին (1:3), հաղթել է Շվեյցարիային (3:1):
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:33 , 24 սեպտեմբերի
09:07 , 24 սեպտեմբերի
00:20 , 24 սեպտեմբերի 
00:13 , 24 սեպտեմբերի
23:06 , 23 սեպտեմբերի
22:28 , 23 սեպտեմբերի 
21:30 , 23 սեպտեմբերի
21:13 , 23 սեպտեմբերի
20:01 , 23 սեպտեմբերի
19:11 , 23 սեպտեմբերի