00:13  ,  24 սեպտեմբերի, 2026

Փարամազյանի անվան միջազգային մրցաշար Քաջարանում․ Առաջին օրվա հաղթողները (տեսանյութ)

Քաջարանի մարզահամալիրում ավարտվեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին մրցումային օրը: Հայտնի են առաջին օրվա հաղթողները:

26 կգ քաշային կարգ՝  Հարություն Ադիկյան

32 կգ՝ Գեւորգ Մնացականյան

38 կգ՝ Կորյուն Կիրակոսյան

45 կգ՝ Վարդան Մելքոնյան

51 կգ՝ Վահան Գրիգորյան

52 կգ՝ Մելիք Մելքոնյան

60 կգ՝ Արայիկ Խեմչյան

71 կգ Պավել Նազարյան

92 կգ Վահե Հովեյան

NEWS.am-ը ներկայացնում էր ուղիղ հեռարձակում Քաջարանից։

Մրցաշարին մասնակցում են պատանի ըմբիշներ մարզիկներ 11 երկրներից` Հայաստան, Վրաստան, Իրան, Քաթար, Շվեդիա, Հունաստան, Գերմանիա, Ղրղզստան, Ուզբեկստան, Լիտվա, Ռուսաստան։

Մրցաշարին ներկա են նաև հռչակավոր ըմբիշներ, Ռուսատանը ներկայացնող Դավիթ Չակետաձեն, որը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն է,

Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը,

Մ-17 աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, Բաքվում անցկացված 2026 թ. Մ-17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը։

Նման միջազգային կարգի մրցաշարը աննախադեպ է Սյունիքի պատմության մեջ։

Մրցաշարը կազմակերպվել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի բարձր հովանու ներքո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news