23:06  ,  23 սեպտեմբերի, 2026

Բռնցքամարտի ԵԱ․ Ռուդոլֆ Գարբոյանն ու Էլիդա Քոչարյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Էլիդա Քոչարյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդոլֆ Գարբոյանն (50 կգ) կիսաեզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, Ռուսաստանի եռակի չեմպիոն Բաիր Բատլաեւին։

Մ-23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն (65 կգ) կիսաեզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Ռուսաստանի եռակի չեմպիոն Ազալյա Ամինեւային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news