15:51  ,  23 սեպտեմբերի, 2026

Սերգեյ Մուրադյանը բաց կթողնի Հայաստանի թիմի առաջիկա հանդիպումները

Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել: «Նոայի» պաշտպանը չի շարունակի Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը և բաց կթողնի առաջիկա խաղերը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը,  Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Ստյոպա Մկրտչյանը եւ Էդգար Գրիգորյանը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիային, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։

Հոկտեմբերի 2-ին ազգային թիմը կհյուրընկալվի Կիպրոսին, 3 օր անց էլ՝ Չեռնոգորիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print