12:10  ,  23 սեպտեմբերի, 2026

«Տոտենհեմը» նախկին նախագահին վճարել է 27 միլիոն ֆունտ ստերլինգ

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին նախագահ Դենիել Լեւին ակումբի ղեկավարությունը լքելիս 2025 թվականին ստացել է 27 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում, հաղորդում է The Athletic-ը։ Սա խոշորագույն վճարում է ֆուտբոլային մենեջմենթի պատմության մեջ։

Այս գումարը ներառում է մեկ տարվա  աշխատավարձը, տարեկան բոնուս և երկարաժամկետ խրախուսական ծրագրի շրջանակներում վճարումներ:

Նշվում է, որ այս փոխհատուցումը նախատեսված էր պայմանագրով և կողմերի միջև առանձին համաձայնագրի արդյունք չէ:

Դենիել Լեւին «Տոտենհեմը» ղեկավարել է 24 տարի։ Նրան այժմ պատկանում է ակումբի 24 տոկոսը, որը մտադիր է վաճառել մոտ 1 միլիարդ ֆունտ ստերլինգով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print