12:44  ,  23 սեպտեմբերի, 2026

Մբապե․ Ռոնալդուն ու Մեսին ապացուցեցին, որ հնարավոր է 100-ից ավելի գոլ խփել հավաքականում

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հույս է հայտնել, որ 100-ից ավելի գոլ կխփի ազգային թիմում։

«Ռոնալդուն ու Մեսին ապացուցեցին, որ հնարավոր է 100-ից ավելի գոլ խփել հավաքականում։ Եթե նախկինում ինձ հարցնեիք այդ մասին, կասեի, որ հնարավոր չէ։ Բայց հիմա նրանք ցույց են տվել ուղին։ Ես նույնպես կձգտեմ այդ ցուցանիշին»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում մասնակցել է 106 հանդիպման, խփել է 66 գոլ, դարձել աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու (22 գոլ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print