14:12  ,  23 սեպտեմբերի, 2026

Դավիդ Ալաբան համաձայնության է հասել «Ուդինեզեի» հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Դավիդ Ալաբան մոտ է կարիերան իտալական Ա Սերիայում շարունակելուն։

34-ամյա ավստրիացի ֆուտբոլիստը համաձայնության է հասել «Ուդինեզեի» հետ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դավիդ Ալաբան ամռանը «Ռեալից» հեռանալուց հետո ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print