11:02  ,  22 սեպտեմբերի, 2026

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը վիրահատվել է

Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին աջ ձեռքի մատի կոտրվածքի պատճառով վիրահատվել է, հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Նա վնասվածքը ստացել էր «Ատալանտայի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում (2:0)։

«Կոլո Մունաին ստացել էր աջ ձեռքի 5-րդ մատի վնասվածք։ Հետազոտությունը ցույց էր տվել կոտրվածք, որը պահանջում էր վիրահատական միջամտություն՝ օստեոսինթեզ։ Վիրահատությունը հաջող է անցել։ Նա կկարողանա մասնակցել մարզումներին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Ընթացիկ մրցաշրջանում Կոլո Մուանին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման, փել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print