11:02 22 սեպտեմբերի, 2026Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին աջ ձեռքի մատի կոտրվածքի պատճառով վիրահատվել է, հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Նա վնասվածքը ստացել էր «Ատալանտայի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում (2:0)։
«Կոլո Մունաին ստացել էր աջ ձեռքի 5-րդ մատի վնասվածք։ Հետազոտությունը ցույց էր տվել կոտրվածք, որը պահանջում էր վիրահատական միջամտություն՝ օստեոսինթեզ։ Վիրահատությունը հաջող է անցել։ Նա կկարողանա մասնակցել մարզումներին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Ընթացիկ մրցաշրջանում Կոլո Մուանին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման, փել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.