Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկաղվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի 5 մասնակից: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ):
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Հունաստանի ներկայացուցիչ Ջորջիոս Պլիսը:
Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոն, 65 կգ քաշային Արթուր Սահակյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Ջիակոմո Ջիոտանիի հետ:
Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը ուժերը կչափի Պորտուգալիայի ներկայացուցիչ Դիոգո Սեմեդոյի հետ:
80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանի մրցակիցը մեկնարկում թուրք Սուլտան Օսմանլին է:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում կմրցի գերմանացի Վալերի Ուալտերի հետ:
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 3-ը հաղթանակներ էին տարել: 1/8 եզրափակիչ դուրս եկան Ժիրայր Սարգսյանը (55 կգ), աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ կանանց հավաքականից Եվրոպայի Մ-23 չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ):
Եվրոպայի Մ-23 չեմպիոն Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) դուրս մնաց պայքարից։
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+90 կգ):
Վազգեն Բադալյանի գլխավորած կանանց հավաքականից ռինգ դուրս կգան Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 18 սեպտեմբերի
13:02 , 18 սեպտեմբերի
12:05 , 18 սեպտեմբերի
11:37 , 18 սեպտեմբերի
10:44 , 18 սեպտեմբերի 
10:06 , 18 սեպտեմբերի
09:40 , 18 սեպտեմբերի
09:03 , 18 սեպտեմբերի
01:02 , 18 սեպտեմբերի 
00:21 , 18 սեպտեմբերի