Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե «Ռեալի» նախկին աստղերից ում կվերադարձներ Արքայական ակում։
«Կրիշտիանու Ռոնալդու, Զինեդի Զիդան եւ Ռոնալդո, եթե կարողանային վերադառնալ։ Կրիշտիանուն կկարողանար վերադառնալ, Զիզուն դեռ խաղում է երբեմն։ Իսկ Ռոնալդոյի դեպքում կարելի է ասել, որ բարձր կարգը երբեք չի խամրում։
Նրանք «Ռեալի» լեգենդներն են։ Նրանք այնքան շատ բան են տվել «Ռեալին», որ մինչեւ հիմա վայելում են ակումբի երկրպագուների հարգանքն ու սերը»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 7 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:05 , 18 սեպտեմբերի
11:37 , 18 սեպտեմբերի
10:44 , 18 սեպտեմբերի 
10:06 , 18 սեպտեմբերի
09:40 , 18 սեպտեմբերի
09:03 , 18 սեպտեմբերի
01:02 , 18 սեպտեմբերի 
00:21 , 18 սեպտեմբերի 
23:37 , 17 սեպտեմբերի
23:21 , 17 սեպտեմբերի