Բռնցքամարտի ԵԱ. Այսօր Հայաստանն ունի 5 մասնակից

14:07   18 սեպտեմբերի, 2026

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկաղվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի 5 մասնակից: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ):

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Հունաստանի ներկայացուցիչ Ջորջիոս Պլիսը:

Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոն, 65 կգ քաշային Արթուր Սահակյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Ջիակոմո Ջիոտանիի հետ:

Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը ուժերը կչափի Պորտուգալիայի ներկայացուցիչ Դիոգո Սեմեդոյի հետ:

80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանի մրցակիցը մեկնարկում թուրք Սուլտան Օսմանլին է:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում կմրցի գերմանացի Վալերի Ուալտերի հետ:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 3-ը հաղթանակներ էին տարել: 1/8 եզրափակիչ դուրս եկան Ժիրայր Սարգսյանը (55 կգ), աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ կանանց հավաքականից Եվրոպայի Մ-23 չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ):

Եվրոպայի Մ-23 չեմպիոն Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) դուրս մնաց պայքարից։

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից  Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+90 կգ):

Վազգեն Բադալյանի գլխավորած կանանց հավաքականից ռինգ դուրս կգան Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.